Օսմանյան կայսրությունը և նրա փլուզումը

Օսմանյան կայսրությունը հռչակվել է Օսման I-ի կառավարման ժամանակ, ով էլ համարվում է կայսրության հիմնադիրը։ Նրա ընտանիքը և սերունդները կառավարեցին ամբողջ կայսրությունը սկսած 1299 թվականից՝ կայսրության ամբողջ պատմության ընթացքում։ Օսմանյան դինաստիան՝ սուլթանի գլխավորությամբ, ուներ իշխանություն բոլոր քաղաքական միավորումների և կազմակերպությունների նկատմամբ։ Սուլթանը միակ և բացարձակ ռեգենտն էր, ով նաև երկրի և իշխող կառավարության ղեկավարն էր։ Մեծն վեզիրները և քաղաքական համակարգը գործում էին սուլթանի անմիջական վերահսկողության ներքո։

Օսմանյան կայսրության վերացման մասին ակտով Թուրքիայի մեջլիսը 1922թ-ի նոյեմբերի 1-ին վերջ դրեց Օսմանյան կայսրության գոյությանը, որը հիմնադրվել էր 1299 թվականին։ 1922 թվականի նոյեմբերի 11-ին Լոզանի կոնֆերանսի ժամանակ, ճանաչվեց Թուրքիայի տարածքում Անկարա կենտրոնով Թուրքական մեծ ազգային ժողովի ինքնավարությունը։ Վեջին սուլթան Մուհամմեդ VI-ը լքեց օսմանյան մայրաքաղաքը՝ Ստամբուլը 1922 թվականի նոյեմբերի 17-ին։ Իրավական հիմքերը ամրապնդվեցին Լոզանի պայմանագիրը կնքելուց հետո 1923 թվականի հուլիսի 24-ին։

Երկու Բալկանյան պատերազմները և նրանց հետևանքները

Բալկանյան պատերազմներ (1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30), Առաջին Բալկանյան պատերազմը, տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել Թուրքիայի պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և արևելյան Թրակիայի մի փոքր մասը։

2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս — օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից Սերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային Հարավային Մակեդոնիան և Արևմտյան Թրակիայի մի մասը, Սերբիային՝ Հյուսիսային Մակեդոնիան։ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։

Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) պոդպորուչիկ Գարեգին Նժդեհի և վոյեվոդա Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի (որտեղ գերվեց թուրք, զորահրամանատար Յավեր փաշան) մարտերին, Մխրետ և ՇարՔյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը (1912 թ-ի դեկտեմբեր -1913 թ.-ի հունվար)։ Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները: Շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների։ Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913 թ.-ի մայիսի 28-ին։

Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ և ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Դանթե (Ալիգերի Աստվածային Կատակերգություն)

Դանթեն աստվածային Կատակերգությունը գրել է մոտ 15 տարի։  Կատակերգությունը անվանվել է աստվածային գրողի մահից հետո։ Այլ կերպ ընթերցողները ցույց էին տալիս իրենց վերաբերմունքը այս պոեմի նկատմամբ:

1 Շրջան

Առաջին շրջանի անունը Լիմբ է: Հսկիչը Խարոն է, որը տեղափոխում է հոգիները Ստիքս գետով։ Առաջին շրջանում տանջվում են երեխաների, ոչ կնքված մարդկանց և հակաքրիստոնյա մարդկանց հոգիները։ Նրանք դատապարտված են հավերժական տառապանքով լուռ վշտով:

2 Շրջան

Եկրորդ շրջանում հսկում է Մինոսը (հունական առասպելաբանության մեջ Կրետեի թագավոր)։ Չխոսկան դատավորի կողմից հսկվում էին բոլոր անիծվածները, որոնք իրենց կյանքի ընցացքում եղել են սիրեկաներ կամ ապրել են անբարո կյանքով նրանց պատիժն էր մրիկի մեջ տանջանքը։

3  Շրջան

Երրորդ շրջանը հսկում է Ցերբերը , որտեղ մնում են  որկրամոլները, ագահները և գուրմանները։ Նրանք դատապարտված են տառապել այրող արևից և սառցե անձրևից ։

4  Շրջան

Չորրորդ շրջանը հսկում էր Պլուտոսը: Այստեղ էին այն հոգիները, որոնք շռայլ և ագահ էին։ Նրանք ընթունակ չէին խելամիտ ձևով ծախսել։ Նրանց պատիժն էր ընդմիշտ վեճ միմիանց մեջ։

5 Շրջան

Հինգերորդ շրջանը ներկայացնում է իրենից  մի մութ տեղ։ Շրջանը հսկում է պատերազմի աստված Արեսի որդին՝ Ֆլեգիեմը։ Որպեսզի ընկնես հիգերորդ շրջան պետք է լինես շատ ալարկոտ, զայրացած կամ էլ ձանձրալի։ Այդ ժամանակ պատիժը կլինի ընդմիշտ կռիվ  Ստիքսի ճահճում։

6 Շրջան

Վեցերորդ շրջանը դա Դիտա քաղաքի պատն է: Հսկում են պատը Ֆուրիա երեք քույրերը։ Այս շրջանում փակված են Հերետիկոսները և կեղծ ուսուցիչները, նրանց պատիժն է հավերժական գոյություն ունենալ գերեզմաններում ուրվականների տեսքով:

7 Շրջան

Այս շրջանը հսկվում է Մինոտավրոսների կողմից։ Այս շրջանը նրանց համար է որոնք բռնություն են գործել։

շրջանը ինքնին անջատվում է երեք  Գոտու:

Առաջին գոտին— կրում է Ֆլաետոն անունը։ Այստեղ են հայտնվում հարազատների հանդեպ բռնություն գործադրածները, բռնակալները, ավազակներն ու գողերը Նրանք բոլորը եփվում են արյունով լցված փոսի մեջ, իսկ նրանք ովքեր փորձում են դուրս գալ այդտեղից նետահարվում են կենտավրոսների կողմից։
Եկրորդ Գոտին— ինքնասպաների Անտառն է։Այնտեղ գտնվում են ինքնասպաները և  նրանք որոնք անիմաստ ծախսել են իրենց ունեցվածքը։Վատնողներին հոշոտում են կատաղած շները, իսկ ինքնասպաններին մասերի են բաժանում Հարպերը։

Երորրդ Գոտին— անվանվում է Այրվող ավազաններ։ Ասյտեղ են գտնվում աստվածամերժները։ Նրանց պատիժը անբեր անապատում ապրելն է, որտեղ հրե անձրև է տեղում։

8  Շրջան

Ութերորդ  շրջանը կազմված է 10 փոսերից։ Հսկում է շրջանը Հերիոնը։ Հսկան, որը ունի վեց ձեռք, վեց ոտք և թևեր։ Այս փոսում են գտնվում հայհոյողները, եկեղեցական պաշտոններ վաճառող հոգևորականները, գուշակները, կաշառակերները և այլ խաբեբաները։

9  Շրջան

Դժոխքի իներորդ շրջանը  դա Սառցե լիճն է։ Այս շրջանը հսկում է հսկա Էֆիալտը։ Բրիարին և Լյուցիֆերը հսկում են ճանապարհը դեպի Քավարան: Այս շրջանը ունի չորս գոտի `Կայինի գոտի, Անտենորի գոտի, Տոլոմեյի գոտի, Ջուդեկայի գոտի: Այս շրջանում փակված են Հուդան, Բրուտոսը և Կատեյը։ Բացի նրանցից նաև կարող են ընկնել նրանք ովքեր դավաճանել են՝ իրենց երկիրը, հարազատներին, ընկերներին։ Նրանք բոլորը մինչև պարանոցը խրված են սառույցի մեջ և տառապում են մշտական սառնամանիքից։

Օրենք, թե՞ սովորույթ։ Ներդասարանային քննարկում

Ինչ է օրենքը, ինչ է սովորույթը:

Օրենք. դա բարձրագույն իշխանության կողմից սահմանված, բոլորի համար պարտադիր կանոն, կարգն է:

Սովորույթ. որոշակի հասարակության կամ հասարակական խմբի մեջ ավանդաբար փոխանցված և դրանց անդամների համար սովորություն դարձած վարքագիծ։

Որ օրենքներն են կառուցվել սովորույթից, որ սովորությթներն են օրինավոր:

Օրենքի վառ օրինակ, որը բխել է սովորույթից դա դիակիզումն է: Դիակիզում հնուց կիրառվում է այն երկրներում, ուր տարածված են բուդդայականությունը և հինդուիզմը (Ճապոնիա, Հնդկաստան և Հարավարևելյան Ասիայի երկրներ), իսկ 20-րդ դարի 1920-1930-ական թվականներին՝ նաև այլ երկրներում։ Առաջին դիակիզարանը կառուցվել է Միլանում 1876 թվականին։ Ինչպես նաև դիակիզումը 2005 թվականից սկսած օրինական է դարձել ՀՀ – ում:

Որ օրենքներն են խախտում սովորույթը, որ սովորույթներն են խախտում օրենքը:

Իմ կարծիքով, սկզբում օրենքները առաջացել են հանրության մեջ ամրապնդված սովորությներից, այն պատճառով, որ թեև հանրության մեջ կոնկրետ թեմայի վերաբերյալ եղել է մոտավոր պատկերացում ինչպես գործել տարբեր իրավիճակներում, սակայն չի եղել ստույգ պատասխան, որը ամրապնդված կլիներ ինչ-որ մարմնի կողմից: Օրենքը կարող է խախտել սովորույթը այն դեպքում, եթե օրենքի ինչոր կետ չի համապատասխանում, կամ հակաճառում է ավանդույթի ինչ-որ մասի, և նույն իրավիճակը հակառակ դեպքում:

Արդյոք կան օրենքին չհնազանդվող և միայն սովորույթով ապրող մար դիկ կամ խմբեր Հայաստանում, արդյոք կան սովորույթ չունեցող և մի այն օրենքով ապրող մարդիկ կամ խմբեր Հայաստանում:

Օրենքին չհնազանդվող խմբերից կարելի է նշել անարխիստներին, որոնք առաջարկում են կամավոր համագործակցության վրա հիմնվող ինքնավար հասարակություն խուսափելով օրենքին հնազանդվելուն և քրեական վարքագիծ դրսևորող անձինք: Կոնկրետ խմբեր, որոնք ապրում են միայն օրենքով այդպիսով Հայաստանում չկան, սակայն մարդիկ, որոնց աշխատանքի մեջ նրանց քայլերը համապնդված են միայն օրենքով, կարելի է նշել դատավորներին և փաստաբաններին:

Որտեղ և ինչպես պետք է օգտագործվեն օրենքները, որտեղ և ինչպես պետք է օգտագործվեն սովորույթները:

Իմ կարծիքով օրենքները պետք է կիրառվեն այն դեպքում, եթե իրավիճակը, որտեղ պետք է կամ օրենք կիրառվի, կամ սովորույթ կարող է լինել ռիսկային և տալ մեծ կորուստներ: Օրենքը կիրառվում է բոլորի համար և բոլորը պետք է հնազանդվեն օրենքին, իսկ սովորույթներից մարդիկ կարող են խուսափել:

02.24.2020

Առաջադրանք

Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։ Տեքստից գտիր խնդիրները, որոշիր տեսակները։

9-f'jh

Ալեքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ, իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացնում էր այգու տնակի փոքրիկ պատժգամբում, որտեղից ի դեպ մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած, ծխամորճի ծխի միջից ձգվող ժպիտով, նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրեծայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր՝ կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բաժտից, վայելում է հողի ոսկևառ արևից պտղավորված պարգևների հրաշալիքները, գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հորևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին կնքել նրան համագյուղացիները) սրդողած գանգատվում էր հարսի զայրույթ առաջացնող առօրեական արարքներից։

Հաշվետվություն

Հայոց լեզու

Դասարանական աշխատանքներ

6.9.19

24.9.19

19.11.19

Այլ

Սեպտեմբերի 9-13

Սեպտեմբերի 23-27

Հոկտեմբերի 14-18

Ստուգում Նոյեմբերի 21

Գրականություն

Նոյեմբերի 4-8

Քիթը: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու վերլուծություն

Համաշխարհային պոեզիա Վ.Սարոյան «Վելվետե շալվարը»

Անգլերեն

Դասարանական աշխատանք

13.9.19

Այլ

Electric vehicles

Էկոլոգիա

Նախագիծ «Վերահսկենք մեր միջավայրը»

Նախագիծ «Էկոհամակարգերի հիմնախնդիրները»

Պատմություն

Իսրայել Օրու գործունեությունը

Արցախի ազատագրական պայքար

Հարցաշար

Հայերը Ռուս-Թուրքական պատերազմներում

Համաշխարհային պոեզիա Վ.Սարոյան «Վելվետե շալվարը»

Մարդկության մեծամասնությունը, եթե չասենք երբեք, ապա խիստ հազվադեպ է խորհում այն մասին, թե ինչ կարևոր բան է շալվարը: Սովորական մարդը առավոտյան շալվար հագնելիս և երեկոյան այն հանելիս, կամ օրվա որևէ այլ պահի, մի վայրկյան անգամ կանգ չի առնում մտածելու, եթե նույնսիկ այդ մտքերը զվարճանալու համար լինեն միայն, թե ինչ դժբախտ կլիներ ինքը, եթե շալվար չունենար, ինչ խղճուկ տեսք կստանար, եթե ստիպված լիներ մարդկանց առաջ ներկայանալ առանց շալվարի, ինչքան անճոռնի կդառնար նրա շարժուձևը, որքան անհեթեթ՝ յուրաքանչյուր ասած խոսքը, ինչ կատարյալ՝ անուրախ նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

Չնայած դրան, երբ ես տասնչորս տարեկան էի, կարդում էի Շոպենհաուեր, Նիցշե և Սպինոզա, աստծուն չէի հավատում ու նույնիսկ արհամարհում էի, թշնամանք ունեի Հիսուս Քրիստոսի ու կաթոլիկ եկեղեցու դեմ ու խելքիս փչել էր, թե փիլիսոփա եմ, այդ տարի ահա իմ և ամենախոր և նմանապես ամենաառօրյա մտքերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին «մարդ առանց շալվարի խնդրին», և, ինչպես կռահում եք, դրա շուրջ ունեցած մտքերս լինում էին մերթ մռայլ ու տխուր, մերթ էլ ուրախ ու զվարճալի: Եվ ես կարծում եմ, թե փիլիսոփա լինելու ամբողջ հաճույքը հենց այն է, որ կարող ես ճանաչել երևույթի ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմը: Ուրեմն այսպես, մտածում էի ես, եթե մի մարդ ապրում է առանց շալվարի

ապա պետք է, որ նա խղճուկ արարած լինի, և դա, իրոք, այդպես է, մյուս կողմից էլ եթե այս նույն մարդը շալվարով աշխույժ է և բոլորի սիրելին, ապա ամենայն հավանականությամբ, առանց շալվարի էլ նույն աշխույժ ու սիրելին կմնա, դեռ ավելին, այդ վիճակը կհամարի աքանչելի առիթ սրամիտ կատակներ անելու համար: Այսպիսի մարդու գոյությունը բոլորովին էլ անհավանական չէր, ու ես հավատում էի (գոնե կինոնկարներում այդպես է), որ նա չէր շփոթվի, ճիշտ հակառակը՝ կիմանար ինչպես պահել իրեն և ինչը ոնց անել, որպեսզի բոլորին ներշնչի այն պարզ ճշմարտությունը, թե վերջապես շալվարի եղածը մի մեծ բան չէ, և դրա բացակայությունը դեռ չի նշանակում, թե աշխարհի վերջը եկել է կամ քաղաքակրթությունը դրանից կործանվում է:

Բայց միևնույն է, այն միտքը, թե օրերից մի օր հնարավոր է, որ ինքս մնամ առանց շալվարի, սարսափեցնում էր ինձ, առավել ևս, որ համոզված էի, թե չեմ կարողանա պատշաճ բարձրության վրա պահել ինձ և համոզել մարդկանց, թե նման չնչին բանի համար աշխարհը փուլ չի գա:

Ես ընդամենը մի շալվար ունեի, իմ քեռու շալվարը, որը հնաձև էր ու կարկատանների մեջ կորած: Նախքան ինձ հանձնելը, քեռիս հինգ տարի շարունակ հագել էր այդ շալվարը, իսկ հետո էլ ես սկսեցի ամեն առավոտ հագնել, ամեն գիշեր հանել:

Ստանալ և հագնել քեռուս շալվարը, նշանակում էր մեծ պատվի արժանանալ: Եվ ես ամենավերջին մարդը պիտի լինեի աշխարհում, եթե այդպես չհամարեի: Ես գիտեի, որ դա պատիվ էր ինձ համար և ընդունեցի շալվարը պատվի հետ միասին, և ես կրում էի շալվարն ու պատիվն էլ հետը, բայց դե շալվարը վրաս չէր նստում:

Այդ շալվարը չափազանց լայն էր գոտկատեղում և չափազանց նեղ՝ ներքևում: Մանկությանս տարիներին ես երբեք էլ լավ հագնվող չեմ համարվել: Եվ եթե պատահում էր, որ մարդիկ փողոցում շրջվում էին մեկ անգամ էլ ինձ նայելու, ինչպես հաճախ անում են հիմա, ապա միայն հետաքրքրությունից դրդված, թե արդյոք ո՞ւմ շալվարն է հագիս: Չորս գրպան կար քեռուս շալվարի վրա, չորսն էլ՝ ծակ: Եթե գործը հասնում էր փողին, գնումներ էի կատարում կամ մանր դրամ էի ստանում, ապա փողը ստիպված բերանս էի դնում ու շարունակ ուշքս վրաս էի պահում, որ հանկարծ կուլ չտամ:

Բնական է, որ ես ինձ շատ դժբախտ էի զգում: Ես կարդում էի Շոպենհաուերին և ատում մարդկանց

մարդկանցից հետո՝ աստծուն, աստծուց հետո, կամ գուցե առաջ, կամ գուցե միաժամանակ, ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքը, կյանքի ամբողջ անհեթեթ դրվածքը: Բայց, միաժամանակ, հասկանում էի, որ շալվարն ինձ տալով, քեռիս իմ բազում ազգականների միջից ինձ էր պատվի արժանացրել, և ես ինձ շոյված էի զգում ու ինչ-որ չափով հագնված: Ավելի լավ էր իմ քեռու շալվարի նման շալվար ունենալ, քան բոլորովին չունենալ, դառնորեն մտածում էի ես, և իմ ճկուն ու փիլիսոփայական ուղեղը արագորեն հասցնում էր այս միտքն իր ավարտին: Ենթադրենք, թե մի մարդ հասարակության մեջ հայտնվում է առանց շալվարի: Ոչ թե, որ նա այդպես է ուզում: Ոչ թե կատակի համար: Ոչ թե հանուն անհատական ոճի և կամ էլ ի հակառակ արևմտյան քաղաքակրթության, այլ պարզապես որովհետև մարդը հագնելու շալվար չունի, պարզապես որովհետև շալվար գնելու փող չունի:

Ենթադրենք, թե նրա հագին ամեն ինչ կա, բացի շալվարից՝ վարտիք, կիսագուլպաներ, կոշիկներ, վերնաշապիկ, դուրս է գալիս այդպես փողոց և նայում ուղիղ մարդկանց աչքերին: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք: Տիկնայք, ես շալվար չունեմ, պարոնայք, ես փող չունեմ: Եվ ի՞նչ: Ոչ շալվար ունեմ, ոչ էլ փող: Բայց դե ես այս երկրի բնակիչն եմ և միտք ունեմ մնալ այդպիսին մինչև շունչս չփչեմ կամ աշխարհի վերջը չգա: Ես մտադիր եմ շարունակել իմ երթը աշխարհում, թեկուզև առանց շալվարի:

Հետաքրքիր է, ինչ կարող ես անել: Կարող են արդյոք այդ մարդուն բանտ նետել: Եթե այո, ապա ինչ ժամկետով: Եվ ինչի՞ համար: Ի՞նչ կարգի հանցանք պիտի համարվի արդյոք եղբայրակիցների առջև առանց շալվար հայտնվելը:

Իսկ եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Ես սոսկալի կատաղում էի այն մտքից, թե որևէ մեկը կարող է ինձ խղճալ, դա անհնար բան էր: Անհնար էր պատկերացնել, թե որևէ մեկը կարող է ինձ որևէ բան շնորհել: Ես ուզում էի ինքս հոգալ իմ կարիքները: Ի՞նչ արժե այս շալվարը: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Վերցնում եմ: Միայն այսպես: Ոչ մի կմկմոց, ոչ մի բան: Ինչքա՞ն: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Փաթաթեք:

Այն օրը, երբ առաջին անգամ հագա իմ քեռու շալվարը, քեռիս մի քանի քայլ ետ գնաց, հարմար տեղ ընտրեց հայացքը վրաս գցելու համար և ասաց.

-Հրաշալի է նստում վրադ:

-Այո, սըր,-ասացի ես:

-Վերևում բավականին ազատ է,- ասաց նա:

-Այո, սըր,- ասացի ես:

-Իսկ ներքևում շատ քիփ է ու գեղեցիկ,- ասաց նա:

-Այո, սըր,- ասացի ես:

Իսկ հետո, սատանան գիտի, թե ինչու, թերևս այն պատճառով, որ շալվար հագնելու փառավոր ավանդույթը վերջապես մի սերնդից փոխանցվեց մյուսին, քեռիս խորապես հուզված սեղմեց ձեռքս, ուրախությունից և հիացմունքից գունատվեց ու կորցրեց խոսելու ընդունակությունը: Նա դուրս փախավ տնից այնպես, ինչպես կարելի է փախչել շատ հուզիչ ու ցնցող տեսարանից: Իսկ ես, երբ մենակ մնացի, փորձեցի հասկանալ կհաջողվի՞ ինձ արդյոք շալվարը հագիս տեղից տեղ փոխադրվել, եթե իհարկե զգույշ լինեմ: Պարզվեց, որ այո, քայլել կարող եմ: Չնայած ես ինձ կաշկանված էի զգում, բայց այնուամենայնիվ, քայլել հնարավոր էր: Չեմ կարող ասել, թե ինձ ապահով էի զգում, բայց մերկությունս հո ծածկված էր, գիտեի նաև, որ շարժվել կարող եմ, բացի այդ, հուսով էի, որ օրեցօր կվարժվեմ և կսովորեմ արագ քայլել: Պարզապես հարմարվել էր պետք: Մի երկու ամիս թերևս դժվար կլիներ, սակայն, ես հուսով էի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ այս շալվարը հագիս քայլել աշխարհի առաջ հաստատուն և խիստ տպավորիչ ձևով:

Մի քանի ամիս հագա իմ քեռու շալվարը և դրանք իմ կյանքի ամենադժբախտ ամիսներն էին:

Ինչո՞ւ, կհարցնեք: Որովհետև վելվետե շալվարը այն ժամանակ ամենանորաձևն էր համարվում: Սկզբից սովորական վելվետե շալվարն էր նորաձև, իսկ մի տարի անց Կալիֆոռնիայում իսպանական վերածնունդ սկսվեց և իսպանական ոճով կարված վելվետե շալվարը դարձավ նորաձևության վերջին խոսքը: Այս շալվարը, որի փողքերը լայնանում էին զանգի նման և եզերված էին կարմիր գույնով, շատ դեպքերում հինգ մատնաչափ բարձրություն ուներ կոնքերում, հաճախ էլ գոտկատեղը զարդարված էր լինում փոքրիկ նախշերով: Տասնչորս տարեկան տղաները այսպիսի շալվարով ոչ միայն ապահով ու ազատ էին իրենց զգում, այլև գիտեին, որ նորաձև են հագնված և բնականաբար ինչ ուրախ բան էլ խելքներին փչեր, կարող էին անել, կարող էին վազվզել աղջիկների ետևից, շաղակրատել նրանց հետ և նման բաներ: Իսկ ես չէի կարող: Բնական բան էր, կարծում եմ, որ այդ հանգամանքներում ես ամենայն մռայլությամբ անդրադարձա Շոպենհաուերին և սկսեցի ատել կանանց, ապա տղամարդկանց, երեխաներին, եզներին, ընտանի կենդանիներին, ջունգլիների գազաններին և ձկներին:

Վերջապես ի՞նչ է կյանքը, հարցնում էի ես: Եվ ինչո՞ւ են նրանք այդպես երևակայում իրենց, միթե միայն նրա համար, որ իսպանական թավշյա շալվարներ են հագնում: Իսկ Շոպենհաուեր կարդացե՞լ են: Ոչ: Գիտե՞ն, որ աստված գոյություն չունի: Ոչ: Նրանք տգետ են: Նրանք հագնում են սքանչելի վելվետե շալվարներ, բայց տգիտությունից կուրացել են: Նրանք չգիտեն, որ ամեն ինչ ծաղր է ու իրենք էլ այդ չարաբաստիկ խաղի զոհերը:

Ես դառնորեն ծիծաղում էի նրանց վրա:

Այնուամենայնիվ, ես երբեմն մոռանում էի իմացածս, մոռանում էի, թե ինչ եմ սովորել Շոպենհաուերից, անմեղությամբ լցված, առանց այս կամ այն խորը փիլիսոփայական մտքի ուրախ ու զվարթ ընկնում էի աղջիկների ետևից ու դառնում նրանց ծիծաղի առարկան: Եվ միայն քեռուս շալվարի պատճառով: Ախր այդպիսի շալվարով աղջիկների ետևից չեն ընկնում: Դա դժբախտ, չարաբաստիկ, մելամաղձոտ շալվար էր և նրանով աղջիկներին հաճոյանալը շատ ողբերգական բան էր, իսկ կողքից նայողի համար՝ խիստ զավեշտական: Ես սկսեցի ձեռքս ընկած գրոշն անգամ հավաքել և համբերատար սպասել: Ոչինչ, կգա այն օրը, երբ ես խանութ կմտնեմ ու կասեմ նրանց, թե ուզում եմ իսպանական վելվետե շալվար գնել, և որ գինը ինձ համար նշանակություն չունի:

Անցավ դառնություններով լի մի տարի: Փիլիսոփայական մտքերի և մարդկանց նկատմամբ ունեցած ատելության տարի:

Ես կոպեկ առ կոպեկ փող էի հավաքում, որպեսզի օրերից մի օր իսպանական վելվետե սեփական շալվար ունենամ: Դրանով ես ձեռք կբերեմ ոչ միայն վստահություն և ապահովություն, այլև մի հագուստ, որի մեջ անհնար է ուրախ և զվարթ չլինել:

Ուրեմն այսպես, ես փող հավաքեցի անհրաժեշտ չափով, ինչպես որոշել էի, գնացի խանութ, ինչպես որոշել էի, և իսպանական վելվետե շալվար գնեցի ինձ համար, ինչպես որոշել էի, բայց մի ամիս անց, երբ դասերը սկսվեցին ու ես դպրոց գնացի, տեսա, որ միայն ես էի հագել այդ հատուկ ոճի վելվետե շալվարից: Ինչպես երևում է, իսպանական վերածնունդը վերջացել էր: Այժմ նորաձև էր համարվում պարզ, վելվետե շալվարը՝ առանց նախշերի ու այլ բաների: Ուղղակի սովորական վելվետե շալվար:

Էլ ինչպե՞ս կարող էի ես ուրախ ու զվարթ լինել: Ոչ, ուրախ ու զվարթ տեսք ես, իհարկե, չունեի: Եվ դա գործը ավելի էր փչացնում, քանի որ իմ շալվարը ուրախ ու զվարթ շալվար էր: Իմ սեփական շալվարը: Իմ փողերով գնված շալվարը ուրախ ու զվարթ տեսք ուներ: Իսկ դա պարզապես նշանակում էր, մտածում էի ես, անկախ այն բանից, թե ինչո՞վ եմ զբաղված, ես նույնպես պետք է իմ շալվարի նման ուրախ ու զվարթ լինեի: Եթե որ, ուրեմն աշխարհում արդարություն չկա: Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել: Ես սրամտում էի ամեն առիթով և այդ պատճառով անընդհատ հարվածներ էի ստանում վզակոթիս, և շատ հաճախ ծիծաղում էի ու տեսնում, որ հիմնականում, երբ ես ծիծաղում եմ, մնացած բոլորը լուռ են:

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

 

Այս պատմվածքը Վ.Սարոյանի դժվար մանկության դրվագներից մեկի մասին է, երբ նրա քեռին իրեն էր նվիրել նախկինում կրած վելվետե շալվարը: Այն ուներ 4 գրպան և բոլորը մաշված էին: Նա երբ փորձեց այն, գոտկատեղի մասում լայն էր, իսկ ոտքերը նեղ: Շալվարը իր վրա շատ մեծեր և նա մտածումեր, որ միգուցե այն կհագնի մինչև կհարմարվի շալվարին: Սակայն այդ ժամանակ նորաոճ էին իսպանական շալվարները, որոնցից նա չուներ: Նա մեկ տարի փող հավաքեց, որպեսզի այդ շալվարից նորը գնի, սակայն երբ նա գնեց այն, հասկացավ, որ այդ շալվարը արդեն նորաոճ չէր: Արդեն նորաոճ էին սովորական վելվետե շալվարները, որից նա մի ամբողջ տարի դժվարությամբ կրումեր

Նախագիծ «Էկոհամակարգերի հիմնախնդիրները»

Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Իմ կարծիքով էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներից մեկը այն է, որ նրանոցում ամեն ինչ փոխկապակցված է: Մի փոփոխությունը էկոհամակարգում կարող է հետևել ամբողջ էկոհամակարգի փոփոխությանը: Այս ամենը կապված է այն փաստի հետ, որ էկոհամակարգում ամեն մի էլեմենտ փոխկապակցված է մյուսի հետ:

 

Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Ինձ շրջապատող էկոհամակարգերից են՝ անտառները, լճերը, իսկ ագրոէկոհամակարգեր են ջերմոցները, այգիները, ձկնաբուծարանները։ Հայաստանի այգիների խնդիրներից մեկը — դա հիմնականում որոշ նյութերի ավելցուկի խնդիրն է, որը կախված է պարարտանյութերի սխալ օգտագործման հետ։

 

Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդու թողած հետևանքները էկոհամակարգի վրա մեծամասնության դեպքերում լինում են վնասակար: Դա կապված է այն երևույթի հետ, որ մարդու գործունեությունը էկոհամակարգի հետ ունի միայն մի նպատակ, դա էկոհամակարգի ռեսուրսների սպառումն է:

 

Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

Եթե էկոհամակարգում բացակայի էներգիայի հոսքը, ապա չեն իրագործվի կենսական ռեակցիաներ:

Առանց Ֆոսֆորի կենդանիների և բույսերի միջև նյութերի փոխանակում տեղի չի ունենա։

Ածխածնի բացակայությունը կարող է հանգեցնել բույսերի հյուծման, մաքուր օդի վերացման, օրգանական նյութերի նվազեցման:

Ազոտը մտնում է նուկլեինաթթուների կազմի մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր, իսկ նուկլեինաթթուներն ապահովում են սպիտակուցների սինթեզ։

29.11.19

Տեքստը խոսք է, որ

Խոսքը մարդու արտահայտություն է, որ հաղորդվում է բառերի միջոցով

Բառերը որպես խոսքի մասեր, որ հաղորդվում է բառերի միջոցով

Բառերը կենդանական և բուսական աշխարհի և

Դրանք՝ որպես անվանում, ունեն իրենց ուղղիղ ձևերը: Բառերը խոսքի մեջ փոփոխվում են՝ հոլովվելով, ուղղական, սեռական, դրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական:

Ստուգում Նոյեմբերի 21

1․ Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անի երջանկության մասին: Բազմել էր հինավուրց սֆինքսը անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը նայում էին խորհրդավոր հեռուները: Արձանացավ սֆինքսի առջև, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին և ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և մնացել եմ անպատասխան: Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և հասել եմ քո դռանը: Բա՛ց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և քո աչքերը, ասա՛՝ ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛՝ ինչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Առաջադրանք
1.Հակիրճ գրե՛ք՝հունական դիցաբանությունից ինչ գիտեք սֆինքսի մասին:
Սֆինքսի գաղափարը հույները փոխառել են եգիպտացիներից։
Հունական դիցաբանությունում համարվում է, որ սֆինքսը հրեշային արարածներ Տիփոնի և Եքիդնայի ծնունդ է և ավերածությունների չար հրեշ։ Այստեղ սֆինքսն ունի կնոջ գլուխ և իրան, առյուծի մարմին, արծվի թևեր և օձի գլխով ավարտվող պոչ։
Հույները նաև համարում էին, որ Սֆինքսը ծնվել է Հունաստանից դուրս՝ Եթովպիայում։ Սֆինքսը եղել է Քիոս անտիկ քաղաք-պետության խորհրդանիշը և եղել է կնիքների ու մետաղադրամների դիմերեսների վրա մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դարը։

2.Գտե՛ք այն բառը, որն ունի իր հարանունը: Գրե՛ք այդ բառերը և բացատրե՛ք նրանց իմաստները:

Վարկ — հեղինակություն
Այգաբաց — լուսաբաց

Պճնանք — զարդարանք
Պչրանք — սեթևեթանք

3.Նշե՛ք՝ ծագ բառը ինչ իմաստով է գործածված տեքստում: Գրե՛ք նշված բառի համանունը և բացատրե՛ք նրանց իմաստները:
աշխարհի բոլոր անկյուններից

  1. Բացատրե՛ք դերվիշ, տատասկ, շեղջ բառերի իմաստները:
    տատասկ-փուշ, ուղտափուշ
    դերվիշ-ոչ կրթված

5.Աչք և ճակատ բազմիմաստ բառերի դիմաց գրե՛ք առնվազն երկու իմաստ:
աչք-կարտոֆիլի աչք, պատուհանաաչք, մարմնի մաս
ճակատ-ռազմաճակատ, դեմքի մաս, դիմաց

6.Գտե՛ք այն բայը, որը քար կտրել դարձվածքի հոմանիշ բառն է:
քար կտրել-զարմանալ, քարանալ, շվարել

  1. Ուղղակի խոսքը հարստացրե՛ք վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերով:
    -Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և մնացել եմ անպատասխան:
    -Բարեբախտաբար, եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և ցավոք, մնացել եմ անպատասխան: