Архив рубрики ‘Էկոլոգիա’

Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Իմ կարծիքով էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներից մեկը այն է, որ նրանոցում ամեն ինչ փոխկապակցված է: Մի փոփոխությունը էկոհամակարգում կարող է հետևել ամբողջ էկոհամակարգի փոփոխությանը: Այս ամենը կապված է այն փաստի հետ, որ էկոհամակարգում ամեն մի էլեմենտ փոխկապակցված է մյուսի հետ:

 

Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Ինձ շրջապատող էկոհամակարգերից են՝ անտառները, լճերը, իսկ ագրոէկոհամակարգեր են ջերմոցները, այգիները, ձկնաբուծարանները։ Հայաստանի այգիների խնդիրներից մեկը — դա հիմնականում որոշ նյութերի ավելցուկի խնդիրն է, որը կախված է պարարտանյութերի սխալ օգտագործման հետ։

 

Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդու թողած հետևանքները էկոհամակարգի վրա մեծամասնության դեպքերում լինում են վնասակար: Դա կապված է այն երևույթի հետ, որ մարդու գործունեությունը էկոհամակարգի հետ ունի միայն մի նպատակ, դա էկոհամակարգի ռեսուրսների սպառումն է:

 

Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

Եթե էկոհամակարգում բացակայի էներգիայի հոսքը, ապա չեն իրագործվի կենսական ռեակցիաներ:

Առանց Ֆոսֆորի կենդանիների և բույսերի միջև նյութերի փոխանակում տեղի չի ունենա։

Ածխածնի բացակայությունը կարող է հանգեցնել բույսերի հյուծման, մաքուր օդի վերացման, օրգանական նյութերի նվազեցման:

Ազոտը մտնում է նուկլեինաթթուների կազմի մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր, իսկ նուկլեինաթթուներն ապահովում են սպիտակուցների սինթեզ։

Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:

Մարդիկ ովքեր ապրում են քաղաքներում, կամ մեգապոլիսներում գտնվում են ոչ բարելավ և վնասակար մարդու առողջության համար միջավայրում: Ես ապրում եմ Էրեբունի զանգվածում և քանի, որ մեր բնակավայրին կա մոտակա ճահիճ, այստեղ կան սովորականից շատ մոծակներ և որոշ կոյուղու խնդիրներ:

Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Քանի որ մարդիկ շատ են աղտոտում բնությունը, դրա պատճառով օդը սկսում է կեղտոտվել, և երբ օդը սկսում է կեղտոտվել, դա մարդկանց առողջության համար դառնում է վտանգաոր: Մարդը սկսում է տարբեր հիվանդություններ ձեռք բերել, աղտոտված օդի պատճառով:

Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

Ես ինքս առանձնահատուկ քայլերի չեմ դիմում մեր միջավայրը ավելի մաքուր դարձնելու համար, ուղղակի փորձում եմ չաղտոտել այն և աղբ թափում եմ աղբամանում այլ ոչթե փողոցում:

Անապատացումը չորային շրջաններում հողի բերրիության աստիճանական անկման է, բուսական ծածկույթի նոսրացումը, երբեմն անհետացումը։

  1. Կլիմայի չորացում:
  2. Հողերի բերիության անկումը:
  3. Անտառապատ տարածքների կրճատումը:
  4. Գերաարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը:
  5. Լճերի, գետերի ջրային ռեսուրսներիանխնա օգտագործումից առաջացած ճահճացումներն ու չորացումը:
  6. Ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով աղակալված վարելահողերը:
  7. Կանաչ գոտիների ոչնչացմամբ կամ պակասեցմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը:
  8. Հողերի գերշահագործումը:
  9. Շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը:
  10. Բնական պաշարների գերաշահագործումը:

Ոչնչացված կենդանիներ

Posted: 22 февраля, 2019 in Էկոլոգիա

Կվագգան ոչնչացված անցյալում առանձին զեբրաների տեսակ համարված կենդանատեսակ է: Ժամանակակից հետազոտումներից պարզվել է, որ կվագգաները եղել են բրչիլլովա զեբրաների ենթատեսակ: Նրանք ապրել են Հարավային Աֆրիկայում: Ունեցել են դիմացից զեբրայի գունատեսակ իսկ հետևի մասից կարմրավուն ձիու գունատեսակ: Նրանց հիմնականում որսում էին նրանց համեղ մսի և պինդ մորթու համար: Վերջին վայրի կվագգան սպանվել է 1878 թվականին, այնուհետև աշխարհի վերջին կվագգան մահացել է Ամստերդամի կենդանաբանական այգում 1883 թվականին:

Картинки по запросу quagga

Ջուրը ծածկում է մեր մոլորակի 70%-ը: Քաղցրահամ ջուրը կազմում է Համաշխարհային օվկիանոսի 3%-ը, ընդ որում մեծ մասը` սառցադաշտերում: Խմելու ենթակա է մոտ 1.1%-ը: Ջուրը մարդու օրգանիզմ է հասցնում թթվածին, ապահովում է ջերմակարգավորումը և մաշկի խոնավացումը: Սակայն միևնույն ժամանակ մարդն ամեն քայլափոխի հեղուկ է կորցնում: Օրգանիզմի հեղուկի թեկուզ 1%-ի կորուստը կարող է ուժեղացնել հոգնածությունը, բթացնել մտավոր գործունեությունը և նվազեցնել աշխատունակությունն ու կենտրոնացման ունակությունը 5%-ով: 2% հեղուկի կորստի դեպքում մարդ ծարավում է, 6-8% դեպքում` կիսաուշագնաց վիճակում է հայտնվում, 10% կորստի դեպքում սկսվում են հալյուցինացիաներ և կուլ տալու հետ կապված խնդիրներ; 12% դեպքում մարդ մահանում է: Լիովին առանց ջրի մարդ կարող է ապրել 3-5 օր: Ավելի քան 400 մլն մարդ ապրում է ջրի խիստ պակաս ունեցող տարածքներում, ավելի քան 1 մլրդ մարդ չունի խմելու ջուր օգտագործելու հնարավորություն, 850 մլն մարդ էլ ոռոգման ջրի բացակայության պատճառով սովի է դատապարտված: Ջրի աղտոտվածությունից առաջացող հիվանդություններից տարեկան մահանում է մոտ 2 մլն մարդ` հիմնականում երեխաներ: Զարգացող երկրներում հիվանդությունների 75%-ը կապված է ջրի հետ: Բացարձակ մաքուր ջուր գոյություն չունի:

Ամեն օր մենք ծաղսում եմ մոտ 2824 լիտր ջուր` իմ առօրյան ապահովելու համար ես ծաղսում եմ 1412 լիտր ջուր — խմելու, սնունդ սարքելու, լվացվելու, լողանալու, լվացքի և այլն ի վրա։ Վիրտուալ ծաղսում եմ ավտոմեքենայի բենզինի վրա, շորերի, սնունդի և այլն։

 

Նախագիծ մթնոլորտ

Posted: 15 декабря, 2018 in Էկոլոգիա

Մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելուվ՝ հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում,
մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա։
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:
Մարդը, լինելով բնության մի մաս, պետք է որ ներըմբռնողաբար զգար, թե ինչն է բարերար կերպով, իսկ ինչը՝ կործանարար ազդում իր շուրջը գոյություն ունեցող հիանալի աշխարհի վրա։Միջավայրի աղտոտում

  • մեխանիկական աղտոտում, որը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների, հողի էրոզիայի հետ,
  • ֆիզիկական աղտոտում՝ պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով,
  • քիմիական աղտոտում՝ պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), ճառագայթաակտիվ իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է,
  • կենսաբանական աղտոտում, որն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկիկներ, կապտականաչ ջրիմուռներ) առկայությունից։

Շրջակա միջավայրի պահպանություն

Արտանետումների սահմանափակումը մթնոլորտ և ջրոլորտ` նպատակ ունենալով բարելավել ընդհանուր էկոլոգիականիրադրությունը.

Արգելավայրերի, արգելոցների և ազգային պարկերի ստեղծումը` նպատակ ունենալով պահպանել բնական համալիրները.

Ձկնորսության և որսի սահմանափակումը՝ նպատակ ունենալով պահպանել որոշակի տեսակներ.

Թափոնների չթույլատրված արտանետումների սահմանափակումը։ Էկոլոգիական լոգիստիկայի մեթոդների կիրառումը տարածաշրջանի տարածքում չթույլատրված թափոններից ընդհանուր մաքրման համար։

Աշխարհագրական դիրքը կարևոր դեր է խաղում երկրի հզոր լինելու վրա։ Եթե երկիրը գտնվի վատ աշխարհագրական դիրքում, ապա երկիրը կհանդիպի որոշ դժվարությունների արդյունաբերության ոլորտում, առևվտրի մեջ և այլն։

ՀՀ աշխարհագրական դիրքի լավ կողմերից կարելի է նշել այն փաստերըը, որ Հայաստանի հանրապետությունը գտնվում է կարևոր ﬕջազգային տրանսպորտային ուղիների խաչﬔրուկում և մոտ է գտնվում պարսից ծոցի նավթագազաբեր ավազաններին և տարբեր բնական ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին։ Իսկ վատ կողմերից մեկն է դեպի ծովեր և օվկիանոսների ճանապարհի բացակայությունը։

ՀՀ տնտեսաաշխարհագրական դիրքը գտնվում է ոչ նպաստավոր վիճակում այն պատճառով, որ նավահանգիստների նավթամուղիների, գազամուղիների, էլեկտրահաղորդման գծերի և հզոր արտադրական կենտրոնների մեծ մասը չի օգտագործվում։ Ինչպես նաև ՀՀ տնտեսաաշխարհագրական դիրքի ոչ նպաստավոր վիճակում գտնվելու պատճառներից մեկը վրաց-աբխազական շարունակվող հակամարտությունն է: Այդ պատճառով չի գործում Վրաստանը Աբխազիային և Ռսաստանին կապող երկաթուղային գիծը, որից նախկինում օգտվում էր նաև Հայաստանը: Այլ երկրների նման ՀՀ-ի ՏԱԴ-ը նույնպես ժամանակի ընթացքում կարող է ենթարկվել փոփոխության, նրա ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր: Այսպես, հետագայում Ադրբեջանի Թուրքիայի կողﬕց Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարումը, նրա շրջափակման վերացումը, ղարաբաղյան հարցի խաղաղ լուծումը կարող են արմատապես փոխել քաղաքական իրադրությնն ամբողջ Հարավային Կովկասում, վերջ դնել ազգաﬕջյան թշնամանքին և հաստատել կայուն խաղաղթյուն: Դա թույլ կտա լիովին օգտագործել Հայաստանի և նրա հարևան երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավորությունները։