Փոքրիկ պատմվածք ներողամտության մասին

Posted: 22 декабря, 2014 in Հայոց Լեզու

Ես մինչև այս դեպքը լսելը չգիտեի, թե ինչ է ներողամտությունը և հանդուրժող լինելը, սակայն այս պատմության ավարտին ես ավելի խորությամբ հասկացա ինչ է ներողամտությունը և հանդուրժող լինելը: Հիմա ես ձեզ էլ կպատմեմ այդ պատմությունը: Մի երեխա է լինում, ով ունենում է փոքր եղբայր: Այդ երեխան շատ անհանդուրժող է լինում, իսկ նրա փոքր եղբայրը շատ ներողամիտ և բարի: Մի օր նրանք բակում ֆուտբոլ էին խաղում և երբ փոքր եղբայրը խաղի ընթացքում մի չնչին խախտում կատարեց, նրա մեծ եղբայրը իր բոլոր ընկերների մոտ շատ բարձր բղավեց, հանդիմանեց փոքր եղբորը և ասաց, որ խաղից դուրս գա  և գնա տուն: Դա լսելով փոքր` եղբայրը վիրավորվեց և լաց լինելով գնաց տուն: Հաջորդ օրը, երբ էլ փոքր եղբայրը չէր խաղում, մեծ եղբայրը  իրենից մեծերի հետ էր խաղում, և երբ այդ նույն փոքր սխալը ինքը թույլ տվեց, նրա վրա մի մեծ երեխա շատ ուժեղ զայրացավ և նրան խաղից դուրս հանեց: Նա էլ ընկճվեց դրանից և հասկացավ, որ պետք է լինել ներողամիտ և զիջող:

Оставьте комментарий