Վահան Տերյան Աշուն

Posted: 6 февраля, 2015 in Հայոց Լեզու

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
— Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
— Սրտակտուր հեկեկանք։

Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…

Անուժ ցավի ցուրտ կամար…
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր ու անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

 teryan_4-1-

Оставьте комментарий