Անկեղծությունն իմ պատկերացմամբ

Posted: 12 апреля, 2015 in Հայոց Լեզու

Անկեղծությունն իմ պատկերացմամբ մի փոքր կապույտ լուսարձակող վայր է, որտեղից բխում են բոլոր ճիշտ բառերը, հարցերը և պատասխանները: Անկեղծություն ունեն բոլոր մարդիկ, սակայն ոչ բոլոր մարդիկ են ամեն ինչ անկեղծությամբ ասում: Անկեղծ մարդիկ լինում են բարի և հանդուրժող, այդպիսի մարդկանց հետ շփվելուց դու հաճույք ես ստանում: Իմ կարծիքով այն մարդիկ, որվքեր անկեղծությամբ են ամեն ինչ ասում նրանց անկեղծության այդ անկյունը ավելի մեծ է և ավելի ուժեղ լուսարձակումով: Սակայն երբ մարդիկ սկսում են սուտ խոսել, նրանց այդ անկյան լույսը սկսում է ավելի կամաց լուսարձակել և մի օր էլ այն կմարի:

Оставьте комментарий