Ամառային ճամբարի իմ նախագիծը

Posted: 28 апреля, 2015 in Ճամփորդություններ

Սևան

Առաջին կիսամյակի սկզբում մենք գնացինք Սևան հանգստանալու: Այնտեղ ինձ հետ եկել էին իմ ընկերներից Ֆիլիպը, Նարեկը և Հրաչը: Մենք անտառում մի վայր էինք գտել և այդտեղ ճամբար բացել: Ճամբարում մենք մեր անձնական տնակները ունեինք և այնտեղ փայտից պատրաստված սառը զենքեր: Մենք գիշերները խարույկ էինք վառում բոլորով և հետո այնտեղ տարբեր ուտելիքներ խորովում: Մենք ընկեր Գոհարից խնդրել էինք, որ մենք լինեինք նույն սենյակում և գիշերենք այնտեղ: Մենք այդ ժամանակ շատ ուրախացանք և այդ գիշեր Ֆիլիպի պլանշետով ծիծաղելի տեսանյութեր նայեցինք: Առավոտը մենք գնացին ճաշարան, նախաճաշեցինք, իսկ հետո գնացինք լողալու Սևանի ափում: Այդ ժամանակ ջուրը շատ սառն էր և այդ պատճառով ես մի քիչ հիվանդացա, բայց դա երկար չտևեց ես շուտ ապաքինվեցի: և այդպես մենք անցկացրեցինք երեք օր Սևանի ափին:

Բոուլինգ

Ձմեռային ճամբարին մենք դասարաններով գնացինք բոուլինգ խաղալու: Մենք գնացինք երեք ավտոբուսներով շատ երեխաների պատճառով: Այնտեղ մի քանի դասարան բոուլինգ խաղալուց առաջ գնաց փոքրիկ ֆիլմ դիտելու, իսկ մնացածը զբաղվեցին տարբեր զբաղմունքներով մինչև սկիզբը: Ամեն մի շարքում խաղում էին հինգ հոգի և կար չորս շարք: Մեր շարքը երրորդն էր և մենակ ես էի մեր դասարանից այդ շարքում: Մեր շարքից բոլորը 6-1 դասարանից էին: Երբ մենք բոլորս վերջացրեցինք բոուլինգը գնացինք մեր գումարով պիցցա գնեցինք և հետո վերադարձանք դպրոց: Ես շատ տպավորված էի այդ ճամփորդությունից:

Оставьте комментарий