Սուրբ Զատկական տոնը

Posted: 7 апреля, 2015 in Հայոց Լեզու

Զատիկը մեր տանը նշում են միշտ: Այն մեր համար ամենասիրելի տոներից է: Զատիկը շարժական տոն է: Նշում են բնության վերածննդի համար: Զատիկը Քրիստոնեական տոն է, սակայն այն նաև տարբեր երկրներում էլ են նշում: Զատիկ բառը նշանակում է զատել, բաժանվել, մեղքերից ազատվել: Զատիկը բոլոր կտակարաններում մեծագույն տոներից է: Մարդկանց մեծամասնությունը գիտի իբրև զատիկը միյայն պաս պահելն է և ձու ներկելը: Զատկի տոնին երբ բոլորն իրար տեսնում են, միմիանց ասում են << Քրիստոս հարյավ ի մեռելոց >> իսկ դիմացինը պատասխանում է << Օրհնյալ է հարությունը քրիստոսի: Որպես ավանդույթ գրված է, որ Չամչով փլավ պատրաստելու ժամանակ պետք է չամիչ 13 հատ լցնել: Դա խորհրդանշում է Հիսուսի 13 աշակերտներին: Զատիկին նաև պատրաստում են երկու տիկնիկների որոնց անուններն են` Ուտիս և Ակլատիս: Ասում են թե նրանք վերևից հսկում են թե ով պաս չի պահում: Այդ երկու տիկնիկները պատրաստելու ժամանակ ամեն մեկին մի պայման կա: Ուտիսին պատրաստելու ժամանակ պետք է նրա ձեռքին շերեփ լինի իսկ Ակլատիսի վրա լինի 7 բմբուլ: Սովորաբար ձուն ներկում են կարմիր գույնով: Այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Առաջին անգամ Հռոմում Մարիամ Մագդաղենացին ներկել է մի ձու կարմիր գույնով, նվիրել Տիբերիոս կայսրին և ասել`<< Քրիստոս յարեաւ ի մեռելոց >>  11989_original

Оставьте комментарий